Ագրարային համալսարանի դիրքորոշումն իր ուսխորհրդի նախագահի մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ

Հայաստանի ազգային ագրարային համալասարանը որևէ կերպ չի միջամտի և չի արձագանքի  երեկ իր ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանի  մասնակցութամբ ծեծկռտուքի վերաբերյալ տարածված տեղեկություններին:

NewsBook-ը հարցում էր ուղարկել համալսարան` ճշտելու ղեկավարության դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ, որին ի պատասխան` համալսարանի լրատվական բաժնի պետ Անի Խուդավերդյանը գրել է.

«Երեկ` փետրվարի 12-ին, ԶԼՄ-ները լուր սփռեցին այն մասին, որ ՀԱԱՀ ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանն ու մի քանի ուսանող քաշքշուկի են բռնվել ՀԱԿ երիտասարդների հետ: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 18.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, ասել է, թե և՛ ժամանակային, և՛ տարածքային առումով` բուհից դուրս: Ինչպես հայտնի է քաղաքացին ազատ է իր ԱԶԱՏ ժամանակը տնօրինելու հարցում և համալսարանը որևէ կերպ մեկնաբանելու խնդիր չունի:
Կատարվածի գնահատականը կարող են տալ միայն իրավապահ մարմինները»:

Դիտվել է 352 անգամ