«Էլիտ Պլազայում» ընթացող համաժողովի ժամանակ բռնություն է գործադրվել «Դ!եմ եմ»-ի անդամի նկատմամբ
«Էլիտ Պլազայում» այս պահին ընթացող կենսաթոշակային համակարգի հարցով երրորդ տարեկան միջազգային համաժողովի ընթացքում բռնություն է գործադրվել «Դ!եմ եմ»-ի անդամի նկատմամբ, որը Սոցիալական գործընթացների կառավարման արդյունավետության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանի ելույթի ժամանակ փորձել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հարցեր ուղղել և հնչեցնել իր դիտարկումները:
Միջոցառման կազմակերպիչները սահմանափակել են «Դ!եմ եմ»-ի անդամի ազատ արտահայտման իրավունքը, ինչից հետո համաժողովի անդամներից մեկը փորձել են բռնության կիրառմամբ դուրս հրավիրել ակտիվիստին դահլիճից:
Հիշեցնենք, որ «Էլիտ Պլազայում» այս պահին ընթացող միջոցառմանը ներկա են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունն ավելի վաղ քաղաքացիներին ու լրագրողներին կոչ էր արել ժամը 13:00 հավաքվել «Էլիտ Պլազայի» մոտ:
Մանրամասները՝ քիչ անց:
- Կուտակայինի վճարները չվճարելու դեպքում քաղաքացիների գույքի վրա կալանք կդրվի
- ՍԴ-ն հրապարակեց «կուտակայինի» մասին վճիռը
- ՍԴ-ն քննարկում է «կուտակայինի» հարցը, ԱԺ-ն դատարան է ուղարկել իր գործից անտեղյակ երիտասարդի
- Օրենքի ձևակերպումներն ավելի են խճճել իրավիճակը. Արծվիկ Մինասյանը` կուտակայինի օրենքի մասին

